ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Կարճաժամկետ» նախարարը

«Կարճաժամկետ» նախարարը
29.09.2015 | 01:19

Արդարադատության նորանշանակ նախարարը, որքան էլ անձամբ կառավարության ղեկավարի հովանավորությունն է վայելում, միևնույն է, չի «ձուլվում» գործադիր մարմնի մյուս անդամների հետ, ասել է` յուրայինների մեջ օտար է: Մեր աղբյուրի փոխանցմամբ, բավականին բարդ կացության մեջ է հայտնվել Արփինե Հովհաննիսյանը. մի կողմից` սեփական նախարարությունում չի կարող «իրենն ասել» կառույցի «ենթակայությամբ» գործող ԴԱՀԿ-ին, մասամբ էլ՝ ՔԿՀ վարչությանը, մյուս կողմից էլ, գործընկեր-նախարարները «գրկաբաց» չընդունեցին նրան:
Ավելին, որոշ ՀՀԿ-ականներ կարծիք են հայտնում, որ օրիորդը «կարճաժամկետ» նախարար է լինելու: Չնայած, համակարգի խնդիրները հաշվի առնելով, դժվար թե այստեղ որևէ նախարար կարողանա երկար «ձգել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2225

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ